National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
28.09.2007
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը

Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, Արմեն Ռուստամյանի նախագահությամբ,  ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը ներկայացրեց 1998 թվականի հունիսի 18-ին ստորագրված «Աղետի մեղմացման եւ օգնության ցուցաբերման նպատակով հեռահաղորդակցական ռեսուրսների տրամադրման մասին» Տամպերեի կոնվենցիան: Կոնվենցիան երաշխավորում է հեռահաղորդակցության կարիքներին արագ արձագանքման հնարավորությունը արտակարգ իրավիճակներում, մասնավորապես` բնական կամ տեխնածին աղետների դեպքում: Այն կանոնակարգում է անդամակցող պետությունների միջեւ արտակարգ իրավիճակներում հեռահաղորդակցության ռեսուրսների տրամադրման, համապատասխան արտոնությունների սահմանման, հետագա փոխհատուցման ձեւերի որոշման եւ այլ հարցեր:

Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց 2006 թվականի հոկտեմբերի 4-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Ռումինիայի կառավարության միջեւ առեւտրատնտեսական կապերի եւ գիտատեխնիկական համագործակցության մասին» 1991 թվականի հոկտեմբերի 4-ին ստորագրված համաձայնագիրը փոփոխող արձանագրությունը, 2006 թվականի նոյեմբերի 6-ին Աստանայում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» եւ 2006 թվականի փետրվարի 8-ին Ստոկհոլմում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Շվեդիայի Թագավորության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձաբար պաշտպանության մասին» համաձայնագրերը: Նշվեց, որ համաձայնագրերի նպատակը մասնակից պետությունների միջեւ տնտեսական համագործակցությունը ակտիվացնելն է, արդար եւ հավասար պայմաններ ստեղծելը, ներդրումների խրախուսման եւ փոխադարձաբար պաշտպանության միջոցով ներդրումային նախաձեռնությունները խրախուսելը: Համաձայնագրերով տրամադրվում են երաշխիքներ կողմերի ներդրողների իրավունքների պաշտպանության եւ կորուստների փոխհատուցման համար: Նախարարը ներկայացրեց նաեւ 2006 թվականի հոկտեմբերի 4-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Ռումինիայի կառավարության միջեւ առեւտրատնտեսական կապերի եւ գիտատեխնիկական համագործակցության մասին» 1991 թվականի հոկտեմբերի 4-ին ստորագրված համաձայնագիրը փոփոխող արձանագրությունը եւ «ՀՀ կառավարության եւ Լիտվայի Հանրապետության կառավարության միջեւ առեւտրատնտեսական համագործակցության մասին» 1998 թվականի ապրիլի 23-ի համաձայնագրի գործողությունը ՀՀ համար դադարեցնելու նպատակահարմարության վերաբերյալ ՀՀ նախագահի առաջարկը:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը ներկայացրեց 2006 թ. հոկտեմբերի 23-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ գեոդեզիայի, քարտեզագրման, երկրի հեռահար զոնդավորման, հողային կադաստրի ստեղծման ու վարման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը, որով նախատեսվում է գիտատեխնիկական եւ արտադրական տեղեկատվության փոխանակում, համատեղ հետազոտական, փորձարարական, արտադրական եւ շահագործման աշխատանքների իրականացում, գեոդեզիայի, քարտեզագրման, հողահին կադաստրի վարման եւ երկրի հեռահար զոնդավորման աշխատանքների կատարման համար կադրերի նախապատրաստում եւ որակավորման բարձրացում եւ այլ հարցեր:

2007 թվականի ապրիլի 15-ին Կահիրեում ստորագրված «ՀՀ եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջեւ հանձնման մասին» եւ 2007 թվականի ապրիլի 15-ին Կահիրեում ստորագրված «ՀՀ եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջեւ քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» պայմանագրերը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Առաջին պայմանագրով կարգավորվում են հանցանք կատարած կամ դատապարտված անձանց հանձնման հետ կապված հարաբերությունները: Կողմերին հնարավորություն է տրվում մյուս կողմի հարցման հիման վրա հանձնել իրենց տարածքներում փնտրվող ցանկացած անձի` հանձնման ենթակա ցանկացած հանցագործություն կատարելու համար նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու կամ կայացված դատավճիռն ի կատար ածելու նպատակով: Հաջորդ պայմանագրով նախատեսվում է, որ քրեական գործերով իրավական օգնությունը տրամադրվում է, եթե այն արարքը, որի համար հարցում է ներկայացվել, երկու կողմերի օրենքներով էլ քրեորեն պատժելի է: Հնարավորություն է տրված նաեւ, որ հայցվող կողմը` իր հայեցողությամբ իրավական օգնություն տրամադրի նաեւ այն դեպքում, երբ արարքը, որի առնչությամբ հարցում է ստացվել, իր օրենսդրությամբ քրեորեն պատժելի չի համարվում:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Դավիթ Ավետիսյանը ներկայացրեց 2006 թ. փետրվարի 7-ին Բրուսելում եւ 2006 թ. ապրիլի 3-ին Երեւանում ստորագրված` ՀՀ եւ Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջեւ շրջանակային համաձայնագիրը: Նշվեց, որ համաձայնագրով նախատեսվում են Համայնքի ֆինանսավորմամբ կատարվող գործողությունների ներկայացման համար կիրառելի կանոններին առնչվող դրույթներ, որոնք վերաբերում են, մասնավորապես, արտարժույթի փոխանակմանը, հարկային եւ մաքսային պարտավորություններին: Քննարկված միջազգային պայմանագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն Ազգային ժողովի վավերացմանը:

Արա Բաբլոյանի նախագահությամբ` ՀՀ ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը հեղինակ Վիկտոր Դալլաքյանի առաջարկությամբ հետաձգվեց մինչեւ 30 օրով:

Արեւիկ Պետրոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հեղինակած «Անհայտ կորածի մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բռնադատվածների մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկումը հետաձգվեց մինչեւ 30 օրով:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ քննարկվեց ԱԺ պատգամավորներ Հրանուշ Հակոբյանի եւ Կարեն Կարապետյանի ներկայացրած «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին»  եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ  օրենսգրքում լրացումներ  կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որի նպատակն է  հիմնադրամների հաշվետվությունը արդարադատության նախարարություն ուշացնելու կամ չներկայացնելու  դեպքում դատական կարգով հիմնադրամների լուծարումը փոխարինել վարչական պատասխանատվությամբ: Հիմնական զեկուցող Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է ՀՀ օրենսդրությունը խախտելու դեպքում սահմանել վարչական տուգանք:

Կառավարության դրական եզրակացությունը ներկայացրեց արդարադարության նախարար Գեւորգ Դանիելյանը` առաջարկելով հստակեցնել, թե ով պետք է կիրառի վարչական տույժեր: Առաջարկվում է նաեւ հաշվետվությունն ուշացնելու դեպքում ներկայացնել միասնական տույժեր:

ԱԺ պատգամավորներ Հրանուշ Հակոբյանի, Դավիթ Հարությունյանի եւ Կարեն Կարապետյանի հեղինակած «Ազգային ժողովի  կանոնակարգ» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ    կատարելու մասին» նախագիծը քննարկվեց առաջին ընթերցմամբ: Օրինագծի համահեղինակ Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  ԱԺ պատգամավորների իրավունքների հստակեցմամբ, խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի, մշտական հանձնաժողովների աշխատանքների կազմակերպման պայմանների բարելավմամբ, դրանց թափանցիկությունը եւ հրապարակայնությունն   ապահովելու անհրաժեշտությամբ:

Կառավարության եզրակացությունը օրինագծի ընդունման վերաբերյալ դրական էր: Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը փաստեց, որ օրենսդրական նախաձեռնության նպատակն է բարձրացնել խորհրդարանի աշխատանքի արդյունավետությունը:

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենս՟գրքում լրացում կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցման ներկայացրեց առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը: Նա տեղեկացրեց, որ հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման վերաբերյալ քաղաքացու դիմումի քննությանը ներկայացուցչի մասնակցությունը գործնականում դժվարություններ է առաջացնում, քանի որ հիվանդներից շատերի ներկայացուցիչները չեն ներկայանում դատարան, որոշ հիվանդներ ընդհանրապես ներկայացուցիչներ չունեն, մյուսներն անկարող են եւ ոչինչ չեն գիտակցում: Այդ պատճառով անհնար է լինում ապահովել ներկայացուցչի մասնակցությունը եւ քննել դիմումը: Պարոն Հակոբյանը նշեց, որ օրենքի նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի հիվանդի ներկայացուցչի բացակայության դեպքում դատարանում քննել դիմումը խնամակալության եւ հոգաբարձության մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ:

Քննարկված օրինագծերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ մեծ եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն առաջին ընթերցման ներկայացրեց «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Նախատեսվում է վերացնել արդարադատության նախարարության քրեակատարողական տեսչությունը, որի որոշ գործառույթներ կվերապահվեն արդարադատության նախարարության վերահսկողական վարչությանը:

Հարակից զեկուցող ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը գտնում է, որ սխալ է վերացնել արդարադատության նախարարության քրեակատարողական տեսչությունը: Նա առաջարկեց դեմ քվեարկել նախագծի ընդունմանը:

Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն առաջին ընթերցման ներկայացրեց նաեւ «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որի ընդունմամբ կհստակեցվի հիվանդության պատճառով անջատ պահվող դատապարտյալների շրջանակը: Նա տեղեկացրեց, որ կառավարությունը ընդունել է պատգամավորների առաջակությունը` «Ձերբակալված ու կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում առկա «տարափոխիկ» բառը եւս փոխարինել «շրջապատի համար վտանգ ներկայացնող» բառերով:

Հարակից զեկույցում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, կարեւորելով օրինագծի ընդունումը, առաջարկեց պատգամավորներին կողմ քվեարկել նախագիծը առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ներառելուն:

Երկու օրինագծերն էլ կընդգրկվեն ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Մինչեւ 30 օրով հետաձգվեցին ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը եւ «ՀՀ Հասարակական պալատի մասին» ու «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում Արթուր Աղաբեկյանի նախագահությամբ քննարկվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` մասնավորապես տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ նրա առանձին վարչատարածքային միավորներում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ, Հայաստանի Հանրապետության նախագահը հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ եւ այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին: Արտակարգ դրություն հայտարարելու դեպքում անհապաղ գումարվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստ:

Հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանի կարծիքով` արտակարգ դրության սահմանումը չպետք է թողնել ՀՀ նախագահին, այլ պետք է կարգավորել օրենքով եւ առաջարկեց կառավարությանը ԱԺ համապատասխան վարչությունների հետ ձեռնամուխ լինել այդ խնդրի լուծմանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրինագծին նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար:

«Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրինագծի վերաբերյալ հանձնաժողովը քննադատական մոտեցում ցուցաբերեց. մասնավորապես հանձնաժողովի նախագահը մատնանշեց բովանդակային եւ լեզվական մի շարք անճշտություններ, ավելորդ դրույթներ` առաջարկելով հանձնաժողովին դրական եզրակացությամբ այն երաշխավորել միայն նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար, որից հետո կառավարությունը կարտահայտի իր մոտեցումները առաջարկների վերաբերյալ:

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում», «Զինվորական ծառայության անցնելու մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ նույնպես տարակարծություններ հնչեցին. մասնավորապես պարոն Աղաբեկյանը անարդար համարեց քննիչների ծառայության ժամկետների երկարաձգման եւ նրանց սոցիալական արտոնությանը վերաբերող դրույթները` առաջարկելով վերանայել դրանք նախքան քառօրյա նիստերի քննարկմանը ներկայացնելը:

Հանձնաժողովը դրական եզրակացությամբ երաշխավորեց այս օրինագիծը նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար, իսկ երրորդ ընթերցման ներկայացված «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրինագիծը դրական եզրակացություն ստացավ քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հեղինակած «Արտաքին հետախուզության մասին» օրինագծի քննարկումը հետաձգվեց մինչեւ 30 օրով:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվեց Աժ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հեղինակած «Մեղվաբուծության մասին» օրինագիծը: Հեղինակը տեղեկացրեց, որ օրենքը գրելիս հաշվի են առնվել Ռուսաստանի Դաշնության եւ Բուլղարիայի համանման օրենքները, եւ այն բարելավվել է ՀՀ կառավարության, պատգամավորների ու ոլորտի ներկայացուցիչների առաջարկների հաշվառումով: Պարոն Դալլաքյանն առաջարկեց, որ օրինագծի համահեղինակներ դառնան ՀՀ կառավարությունը, ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը եւ ՕԵԿ խմբակցությունը, որը 2005 թ.-ից հանդես են եկել նույնատիպ օրենսդրական նախաձեռնությամբ:

Օրինագիծը կարգավորում է մեղվաբուծության համակարգի կառավարման, մեղվաբուծական մթերքների արտադրության եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները, մեղրատու մեղուների բուծման, խնամքի, բույսերի փոշոտման համար այդ մեղուների օգտագործման, անասնաբուժական սպասարկման ապահովմանն ուղղված գործունեության իրավական հիմքերը:

Հանձնաժողովը դրական եզրակացությամբ երաշխավորեց օրինագիծը նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Սերմերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որի ընդունման դեպքում, ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի, արտադրվող եւ իրացվող սերմերի որակի համար պատասխանատվության բարձրացման առումով էապես կկարգավորվեն սերմարտադրողների եւ սերմերի առքուվաճառքով զբաղվող տնտեսավարող սուբյեկտների հարաբերությունները:

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրինագծում առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքի դրույքաչափերը գործող 0-ից 17,500 դրամ միջակայքը կրճատել եւ ստորին սահման ընդունել 1500 դրամը, իսկ «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությամբ առաջարկում է վերահաշվարկել քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքի դրույքաչափերը:

«Ջրօգտագործողների ընկերությունների հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագծով նախատեսվում է ջրօգտագործողների ընկերություններին ազատել մինչեւ 2007 թ. հունվարի մեկի դրությամբ իրականացրած ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներով շահութահարկի գծով ապառքների, ինչպես նաեւ սույն օրենքի ընդունման պահի դրությամբ շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, եկամտահարկի եւ սոցիալական ապահովագրության վճարի գծով հաշվարկված եւ չվճարված տույժերից ու տուգանքներից:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթով պարզեցվում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում լիցենզավորման ենթակա` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների, դրանց նախագծերի եւ այլ փաստաթղթերի փորձաքննություն գործունեության տեսակը:

«Ավելացված արժեքի հարկի մասին», «Հարկերի մասին», «ՀՀ ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» եւ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքներում առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն սահմանադրական պահանջի ապահովման նպատակով ուսումնասիրություններին վերաբերող դրույթները սահմանել օրենքներով եւ օրենքների շարադրանքից հանել տարընթերցումների տեղիք տվող դրույթները:

Հանձնաժողովը քննարկված օրինագծերը դրական եզրակացությամբ երաշխավորեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար, իսկ «Աղետի գոտու վերականգնման 1989-2007 թթ. աշխատանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» եւ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի քննարկումը հեղինակների առաջարկությամբ հետաձգեց:


20.05.2024
Խորհրդարան է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 20-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերին: Հանդիպմանը մասնակցել են Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը եւ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփին...

20.05.2024
Ազգային ժողով է այցելել Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությունը
Խորհրդարանական հարթակում մեր երկու հանձնաժողովներն իրենց աշխատանքով շատ լավ օրինակ են. ողջունելով Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը` ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժող...

20.05.2024
Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է ՀՊ ընթացիկ եզրակացությունը
Կոշտ կենցաղային թափոնների կառավարման պետական քաղաքականության հիմնական նպատակները եւ դրանց հասնելու  ուղիները սահմանված են քաղաքականության փաստաթղթերում, բայց կարելի է արձանագրել, որ ունեցած իրավիճակը, օրենսդրությամբ սահմանված քաղաքականության միջոցառումների նպատակները չեն իրագործվել, հետեւաբար, ...

20.05.2024
Մայիսի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց
Մայիսի 20-ին կայացել է ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 21-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քն...

20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդությա...

20.05.2024
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմ...

20.05.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին: Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ Հայաստան-Գե...

20.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ցավակցական նամակն ԻԻՀ նախագահի եւ նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու ողբերգական դեպքի կապակցությամբ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին, որում, մասնավորապես, ասվում է. «Ձե՛րդ գերազանցություն, Խորը կսկիծով ընդունեցինք ուղղաթիռի վթարի հետեւանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառա...

20.05.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

20.05.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...

20.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, 214 սրահում: Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 20-ին՝ ժամը 13...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am